Պայթյուն է տեղի ունեցել Ախալցխայի Ռուսթավելի փողոցում գտնվող շենքի առաջին հարկում «Իմերեթի» ռեստորանում

Պայթյուն է տեղի ունեցել Ախալցխայի Ռուսթավելի փողոցում գտնվող շենքի առաջին հարկում «Իմերեթի» ռեստորանում: Նախնական տվյալների համաձայն, օբյեկտում տեղի է ունեցել բնական գազի արտահոսք, որի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել: Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական ջոկատներն ու ոստիկանությունը:

12 ընտանիք տարհանվել է, երկու քաղաքացի տեղափոխվել է կլինիկա: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պարզում է Ախալցխայում տեղի ունեցած միջադեպը: Պայթյունի արդյունքում ոչ ոք չի զոհվել, երկու մարդ վիրավորվել է:

«Երկու մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ռեստորանը վթարային է: Հրդեհը նոր պայթյուն չի առաջացրել»։