Վրաստանի խորհրդարանը հաստատեց կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը արտահերթ նստաշրջանում հաստատեց կառավարության նոր կազմը: Գիորգի Գախարիան ինչպես եւ նախատեսվում էր մնաց որպես Վրաստանի վարչապետ: Նախարարների կաբինետում կա միայն մեկ նոր անձ եւ դա Արդարադատության նախարարությունն է։ Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնեց Գոչա Լորտկիպանիձեն: Որոշմանը կողմ քվեարկեց «Վրացական երազանք» իշխող կուսակցության 85 պատգամավոր, անհրաժեշտ էր 76-ը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել եւ չի մտնի խորհրդարան։