Վրաստանի խորհրդարանն այսօր` դեկտեմբերի 24-ին քվեարկելու է նախարարների կաբինետի նոր կազմին վստահություն հայտնելու հարցի շուրջ։
Նախարարների թեկնածուներին կլսեն այսօր Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում:
Արտահերթ լիագումար նիստը նախատեսված է ժամը 12: 00-ին:
Արդարադատության նախարարի թեկնածուից բացի մնացած բոլորը նախկին նախարարներ են։
Կառավարության գլուխը կրկին գլխավորելու է Գիորգի Գախարիան։