Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 218 724 դեպք: Ապաքինվել է ևս 1 515 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 196 220:

Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 313:

Վերջին 24 ժամում անցկացվել է 13 655 թեստ, այստեղից 6 747-ը՝ հակագենի արագ թեստով և 6 908-ը՝ PCR:

Կարանտինային ռեժիմում  396 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 969 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 542-ը: