Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Տեր Հակոբ աբեղա Սահակյանի եւ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի գլխավորությամբ շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին

Այս օրերին, առավել քան երբևէ մեր Հայրենիքն ունի իր զավակների օգնության կարիքը։
Աշխարհասփյուռ հայությունը թե՜ պատերազմից առաջ թե՜ պատերազմի ժամանակ և թե՜ հետ պատերազմյան ժամանակաշրջանում ցուցաբերել և ցուցաբերում է իր որդիական պարտականությունը Հայրենիքի հանդեպ։ Սա յուրաքանչյուր հայորդու կյանքի սրբազան ուխտն է։
Այս ուխտին հավատարիմ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը, Ախալցիխեի և հարակից շրջանների և գյուղերի հայաբնակչությունը Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի գլխավորությամբ շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։

Դեկտեմբերի 18-29 հեգեշնորհ Հայր Սուրբը գտնվել է Հայաստանում և հասցեական օգնություն տրամադրել պատերազմի արդյունքում անօդևան մնացած, վիրավորված և զոհված 40 ընտանիքների։
Ամենակարող Տիրոջ օրհնությամբ, ողորմությամբ և նախախնամությամբ այս սրբազան ուխտը կկրի շարունակական բնույթ։
Տերն օրհնի բոլոր անհատներին, ձեռներեցներին, բարերարներին ովքեր անշահախնդիր կանգնած են եկեղեցու կողքին և օգնում են կյանքի կոչել նմանօրինակ նախաձեռնություններն ու ծրագրերը։