Իտալիայի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը եւ Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Ռիվա դել Գարդա, համամարդկային արժեքների պաշտպանության և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար։

Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Բորգոսեսիա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար։

Իտալիայում Հայաստանի դեսպանություն