Ծնունդով Ջավախքից Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Գիլոյանը 2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի hանրային hեռուստաընկերությզն «Սպորտ» ստուդիայում՝ որպես լրագրող և մեկնաբան։