Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Նախարար Այվազյանը շնորհավորել է իր գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվել է դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ: