Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Սուրբ Ծնուդն և Աստվածահայտնության տոնը

Սույն թվականի Հունվարի 6-ին Հայ Առաքելակամ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնուդն և Աստվածահայտնությունը։ Այն հանդիսանում է եկեղեցական տոներից առաջինը։ Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Սուրբ և Անմահ Պատարագ։Օրվա պատարագիչն էր Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը։ Հոգեշնորհ Հայր Սուրբ ըստ հավուր պատշաճի ընթերցեց օրվա խորհուրդը և ներկա հավատացյալներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի Սուրբ Ծննդյան պատգամն և օրհնությունը։Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի կարգ։ Հոգեշնորհ Հայր Սուրբը իր ողջույնի խոսքը ուղղեց հավատավոր հայորդիներին և ներկայացրեց 2021թ․ Խաչքավորին։

Այս տարի Աստծո նախախնամությամբ և օրհնությամբ Խաչքավոր ընտրվեց Ախալցիխեի բնակիչ Եկեղեցուն համայնքին հոգեհարազատ Րաֆայել Բաղդասարյանը։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ Ավետիս։