ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սույն թվականի հունվարի 6-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ:

Օրվա պատարագիչն էր Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ու Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, այնուհետև հավատացյալներին ավետեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց ջրօրհնյաց կարգ, որից հետո Արժանապատիվ Տեր Հայրը հավատացյալներին ներկայացրեց այս տարվա ջրօրհնեքի խաչի քավոր Արթուր Պետրոսյանին: