Ախալցխայի նախկին «Սահմանային քաղաքի» տարածքում  նախատեսվում է ստեղծել երիտասարդական կենտրոն եւ մարզական համալիր

Ախալցխայի նախկին «Սահմանային քաղաքի» տարածքում  նախատեսվում է ստեղծել երիտասարդական կենտրոն եւ մարզական համալիր: Նախաձեռնողը Ախալցխայի քաղաքապետարանն է, իսկ երիտասարդական կենտրոնի ստեղծման համար հայտարարվել է մինչեւ 400 000 լարիի մրցույթ: Մրցութային փաստաթղթերի համաձայն, Ախալցխայի Ռուսթավելի փողոցի 124 հասցեում գտնվող երկհարկանի շենքը ենթակա է վերանորոգման:

Ինչպես մեզ տեղեկացրին քաղաքապետարանից, երիտասարդական կենտրոնը կունենա մշակութային և կրթական բաժիններ:

Մարզահամալիրի կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել մինչև 1 400 000 լարի:

Տեղեկատվությունը հասանելի է Պետական ​​գնումների գործակալության կայքում:

Մրցույթի փաստաթղթերի համաձայն, շենքը, որտեղ տեղակայված էր ռազմաբազայի խոհանոցը, պետք է վերականգնվի, վերակառուցվի և կառուցվի մարզահամալիր:

Նախատեսվում է երեք մարզադահլիճներ վերազինել համապատասխան սարքավորումներով (սանհանգույցներ, հանդերձարաններ):