Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք, ապաքինվել է 748 մարդ

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 748 անձ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 12-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 15 891 թեստ, այդ թվում ՝ 8 767 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 7 124-ը՝ PCR թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 244 612 դեպք, այստեղից ապաքինվել է 228 359 մարդ, մահացել է 2 867 պացիենտ:

Այս փուլում երկրում կա վարակման 13 360 ակտիվ դեպք, որտեղից 3 780 մարդ բուժվում է հիվանդանոցներում: 808  հիվանդի վիճակը ծանր է, այստեղից 240-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին: 638 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, իսկ 8 942 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 469 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 23 545 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 618 նոր դեպք, ապաքինվել էր 403 պացիենտ: