Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 177 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 177 նոր դեպք,- այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 205 թեստ, այստեղից 7 265-ը՝ հակագենի արագ թեստով և 7 940-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 245 789 դեպք: Ապաքինվել է ևս 837 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 229 196:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 893 անձ:

Այս փուլում երկրում կա 13 674 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 732 մարդ: Այս պահի դրությամբ ունենք 777 ծանր հիվանդ, այստեղից 238-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին: Տանը բուժվում է 9 294 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 499 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 23 772 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: