Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Համագումարին ներկա է մոտ 400 պատվիրակ: Իրակլի Կոբախիձեի թեկնածությանն աջակցել են միաձայն:

Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին՝ վստահության համար:

«Խոստանում եմ, որ ամբողջ ներուժս կօգտագործեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,- հայտարարել է Կոբախիձեն: