Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 հիվանդ: Այս մասին հայտնում են կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից:

Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 2,958 մարդ:

Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում ամբողջ հանրապետությունում իրականացվել է 4964 թեստ, որի արդյունքում հայտնաբերվել է վիրուսով վարակվելու 110 նոր հաստատված դեպք և վերականգնվել է 1643 մարդ: