Վրաստանում այսօր հերթական երկրաշարժն է գրանցվել

Այսօր Վրաստանում հերթական երկրաշարժն է գրանցվել: Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 4:12-ին, Տիանեթի քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, Լութխուբի գյուղի մոտակայքում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 բալ:

Հիշեցնենք, որ երկրաշարժ էր տեղի ունեցել Վրաստանում նախորդ օրը ՝ ժամը 21: 58-ին: 3.2 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Դմանիսիի մերձակայքում: