Ախալքալաքի բնակչությունը հանրահավաք է անցկացրել

Ախալքալաքի բնակչությունը հանրահավաք է անցկացրել, չկան հատուկ պահանջներ, չկա հատուկ կազմակերպիչ: Մարդիկ բողոքում են կորոնավիրուսը կանխելու համար սահմանված սահմանափակումներից:

Բնակչության հիմնական խնդիրը փակ սահմաններն են, որոնց պատճառով նրանք չեն կարող արտագնա աշխատանքի մեկնել:

Մասնակիցների խոսքերով նրանք խնդիրներ ունեն նաև ճանապարհների և բերքի իրացման հետ կապված: Հանդիպմանը մասնակցում է շուրջ 250-350 մարդ: