Ախալցխայում այսօր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, վերականգնվել է 34 մարդ — այս տեղեկությունը հաստատում է մարզպետարանը:

Վիճակագրությունը բաշխվում է քաղաքապետարանների միջև հետևյալ կերպ. 6 Ախալցխա, 1 Բորժոմի, 1 Ադիգենի: Մինչ օրս շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4530 դեպք: