Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 605 թեստ, այստեղից 9 917-ը՝ հակագենի արագ թեստով և 6 688-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,51%, վերջին 14 օրը – 4,41 %, վերջին 7 օրը – 3,79 %:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 260 480 դեպք: Ապաքինվել է ևս 671 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251  748 :

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 240  անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 430 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 341 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: