Ախալցխայի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է

Ախալցխայի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է։ Տեղեկությունը հաստատում են կլինիկայի ներկայացուցիչները:

Այս պահին «Իմեդի» կլինիկայում բուժվում է 11 հիվանդ, որից 1-ը ավելի ծանր վիճակում է:

Ներկայումս կլինիկան կարող է տեղավորել ևս 49 հիվանդի: Ինչ վերաբերում է Evex կլինիկային, ապա այստեղ 5 հիվանդներ բուժվում են կորոնավիրուսով:

Բոլոր հիվանդների վիճակը կայուն է: Կլինիկան կարող է ընդունել եւս 12 հիվանդի: Ըստ պաշտոնական տեղեկատվության, վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքում եւս 9 մարդ վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 2-ը Ախալցխայում, 24 մարդ ապաքինվել է: Ընդհանուր առմամբ, մարզում վարակվածների թիվն է 5 650 մարդ: