Ձյան առատ տեղումների պատճառով Ջավախքում սահմանափակվում է որոշ տրանսպորտային միջոցներով տեղաշարժը

Ախալքալաք-Կարծախի մայրուղում ձյան առատ տեղումների, ձնաբքերի և վատ տեսանելիության պատճառով արգելվում է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը:

Ըստ եղանակի կանխատեսումներ, առաջիկա օրերին Սամցխե-Ջավախքում սպասվում է ձյուն և ջերմաստիճանի անկում: