«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ Սամցխե-Ջավախքում  իրականացնում է նոր աջակցության ծրագիր

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ Սամցխե-Ջավախքում  իրականացնում է նոր ծրագիր: Հաջորդ շաբաթ Ախալցխայում հիմնադրամը նախատեսում է իր օգնության հերթական ծրագիրը, որի շրջանակներում անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անպաշտպաններին, որբերին, միայնակներին եւ կենսաթոշակառուներին կտրամադրվի եվրոպական հագուստ:

Ախալքալաքում ծրագիրը այժմ իրականացման փուլում է:

Հիշեցնենք, որ ՋԱՀ-ը  հիմնադրվել է 2013 թվականին և այդ ընթացքում իրականացրել ավելի քան 100 նախագիծ։