Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 486 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 499 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 192 փորձարկում, այդ թվում 12 628-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 564-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 242 մարդ, այդ թվում Թբիլիսիում՝ 98, իսկ Աջարիայում՝ 45: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 878 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 485 մարդ, այդ թվում 6 325 անձ՝ Թբիլիսիում, 644-ը՝ Աջարիայում, 1 159-ը՝ Իմերեթիում: