Սամցխե-Ջավախքի քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ պատգամավորները մեկնաբանում են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը

Սամցխե-Ջավախքի քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ պատգամավորները մեկնաբանում են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը։

Սամցխեից ընտրված պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին մեր խնդրանքով մեկնաբանելիս վարչապետի հրաժարականի մասին լուրը ասում է, որ այդ մասին նա իմացել է խորհրդարան գնալիս: «Ես չեմ լսել թիմում առկա տարաձայնությունների մասին, ակնհայտ է, որ ես ոչինչ չգիտեի, հրաժարականի մասին։ Դա նրա որոշումն է, ես զերծ կմնամ նրա որոշմանը գնահատական տալուց: Դա նրա որոշումն է, և մենք պետք է հարգենք այն », — մեզ հետ զրույցում ասաց Անտոն Օբոլաշվիլին:

Ջավախքից ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանը վարչապետի հրաժարականի մասին տեղեկացավ լրատվամիջոցներից: «Որտեղի՞ց տեղեկացա։ Ես նույնպես, ինչպես մնացածը իմացա լրատվամիջոցներից, երևի թե այդ հարցը պետք չէ մեկնաբանել: Մարդը բացատրեց, թե ինչու է հեռացել, այլ մեկնաբանություններ չեղան, և ես նույնպես զերծ կմնամ մեկնաբանելուց», — ասաց Սամվել Մանուկյանը:

Ինչպե՞ս են գնահատում Սամցխե-Ջավախքի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները Գախարիայի հեռացումը, մենք  փորձեցինք ճշտել Վաժա Չիտաշվիլուց եւ Զուրաբ Չիլինգարաշվիլուց:

«Վրացական երազանքի շրջանակներում խոսվում էր տարաձայնությունների մասին, և հավանաբար նրանց մեջ համաձայնություն ձեռք չի բերվել: Վարչապետը չկարողացավ համոզել այդ մարդկանց և որոշեց հրաժարական տալ», — ասում է Սամցխեում  Միացալ Ազգային Շարժման պատգամավորի նախկին թեկնածու Վաժա Չիտաշվիլին:

«Գախարիան հասկացավ, որ Մելիայի ձերբակալման հարցը պետք է լուծված լիներ, և դա իր օգտին չէր որոշվի, ուստի նա հրաժարական տվեց», — ասաց Սամցխեի «Եվրոպական Վրաստանից» պատգամավորության նախկին թեկնածու Զուրաբ Չիլինգարաշվիլին:

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց փետրվարի 18-ին: Գիորգի Գախարիան իր քայլը բացատրեց նրանով, որ նա սխալ է համարում Նիկա Մելիայի ձերբակալությունը այն պայմաններում, երբ կա քաղաքական սրացման վտանգ: Ըստ Գախարիայի իր պաշտոնանկության պատճառն այն է, որ ինքը այս հարցում չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ: