Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգիի Գախարիան հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին վարչապետը հայտարարել է րոպեներ առաջ։

Ինչպես պարզաբանեց Գախարիան, նա արդարացված չի համարում Նիկա Մելիային ձերբակալելը այն պայմաններում, երբ երկրում առկա է քաղաքական սրացման վտանգ:

Ըստ Գախարիայի, իր պաշտոնանկության պատճառն այն է, որ նա չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ:

«Ես չկարողացա իմ թիմի հետ ընդհանուր կարծիքի հասնել այս հարցի վերաբերյալ, ուստի որոշեցի հրաժարական տալ: Ես ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական դաշտում, քանզի համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի ապագայի ամենամեծ ռիսկն է», — հայտարարեց Գախարիան: