Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 391 թեստ, այստեղից 10 091-ը՝ հակագենի արագ թեստով և 6 300-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,37%, վերջին 14 օրը – 2,7%, վերջին 7 օրը – 2,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 701 դեպք: Ապաքինվել է ևս 331 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 260 597:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 406 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 253 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 813 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: