Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան քննարկելու Դավիթ-Գարեջի վանական համալիրի թեման

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում հայտարարեց, որ Ադրբեջան կատարելիք իր այցը կլինի իր առաջին արտասահմանյան այցերից մեկը:

Ղարիբաշվիլին նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել սահմանների սահմանազատման և Դավիթ-Գարեջի վանական համալիրի թեման: