Մոտ ապագայում Վրաստանի կառավարությունը կսկսի աշխատել երկրի զարգացման տասնամյա ծրագրի վրա, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանում քննարկվում է նոր վարչապետ եւ կառավարություն ընտրելու նախագիծը։
Այս պահին Ղարիբաշվիլին խորհրդարանին է ներկայացնում «Եվրոպական պետության կառուցման համար» իր ծրագիրը, որը մնացել է անփոփոխ կառավարության նախկին ղեկավար Գիորգի Գախարիայի հաստատումից ի վեր:
«Եթե վստահություն ձեռք բերվի, ես, իմ թիմի հետ միասին, կներկայացնեմ երկրի զարգացման տասնամյա ծրագիր: Այս ծրագիրը կբաժանվի միջանկյալ կարճաժամկետ փուլերի և կդառնա հանրային քննարկման առարկա, ապա կվերածվի իրականության », — ասաց Ղարիբաշվիլին:
«Մեր կարճաժամկետ ծրագրերը կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են, ինչպես նաև տնտեսական բարդ խնդիրների լուծումը», — ասաց Ղարիբաշվիլին:
Այս պահին վարչապետի թեկնածուն պատրաստվում է պատասխանել իշխող կուսակցության ներկայացուցիչների հարցերին: