Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը:

Ինչպես եւ սպասվում էր վարչապետ դարձավ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին (որն արդեն վարչապետ էր 2013-2015թթ.),

Հիշեցնենք Գիորգի Գախարիան նախորդ շաբաթ հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։

Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կդառնա պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Կարսելաձեն ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար: Մնացած նախարարները կմնամ իրենց պաշտոններում։