Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում Ազգային շարժման նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում Ազգային շարժման նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ:

«Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է կառավարության որոշմամբ` առավոտյան կուսակցության գլխավոր գրասենյակում ձերբակալելու հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդին:

Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների զսպման և երկխոսության կոչերը անտեսվել են: Մեզ սարսափեցնում է պառակտիչ հռետորաբանությունը, որն օգտագործում են վրաց առաջնորդները: Բռնի մեթոդներն ու ագրեսիան Վրաստանում քաղաքական տարաձայնությունների լուծման ուղիներ չեն: Այսօր Վրաստանը հետընթաց է գործել եվրաատլանտյան երկրների ընտանիքում ավելի ուժեղ ժողովրդավարության տանող ճանապարհից », — ասվում է դեսպանության հայտարարության մեջ: