Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 443 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 443 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 051 թեստ, այստեղից 11 825-ը՝ հակագենի արագ թեստով և 7 226-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,33%, վերջին 14 օրը – 2,36 %, վերջին 7 օրը – 2,36%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 438 դեպք: Ապաքինվել է ևս 461 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 263 257:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 463 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 307 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 769 600»,- նշված է տեղեկության մեջ: