Վրաստանում մեղմացվում են կորոնավիրուսի զսպման նպատակով որոշ սահմանափակումներ

Վրաստանում մեղմացվում են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով որոշ սահմանափակումներ:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո:

Ներկայացնում ենք Վրաստանում չեղարկված սահմանափակումների ամբողջական ցանկը.

• Լեռնային հանգստավայրերում հյուրանոցները կբացվեն վաղվանից, փետրվարի 25-ից, առկա համաճարակաբանական ստանդարտներին և կանոնակարգերին համապատասխան;

• Լեռնային հանգստավայրերում ճոպանուղիները կբացվեն մարտի 8-ից, նույնպես համաճարակաբանական ստանդարտներին և կանոնակարգերին համապատասխան

• Միջքաղաքային տրանսպորտը կգործարկվի վաղվանից, փետրվարի 25-ից;

• Փակ ռեստորանները կվերաբացվեն բացառությամբ հանգստյան օրերի, Բաթումիում մարտի 1-ից, և մարտի 8-ից Վրաստանում:

• Բացի այդ, տեղաշարժի սահմանափակումը երեկոյան 21-ից առավոտյան 5-ը ուժի մեջ  մնում

• Ռեստորանները ստիպված կլինեն խստորեն պահպանել սահմանված հանձնարարականներն ու ստանդարտները ներքին տարածքում, որոնք խստորեն վերահսկվելու են համապատասխան գերատեսչությունների կողմից:

• Համաժողովներն ու դասընթացները կվերսկսվեն համապատասխան արձանագրության համապատասխան՝ մարտի 1-ից:

• Մարզասրահները կվերսկսեն աշխատանքը մարտի 15-ից՝ կանոնակարգին համապատասխան

• Նախադպրոցական հաստատությունները, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, կգործեն մարտի 1-ից և  երկու շաբաթը մեկ անգամ աշխատողների 20%-ը կանցնի պարտադիր թեստավորում

• Բարձրագույն և մասնագիտական ուսումնարանները մարտի 1-ից կկարողանան վերսկսել կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեությունը և անցկացնել քննություններ ոչ հեռակա ձևաչափով, իսկ լսարաններում՝ մարտի 15-ից, կվերականգնվի ուսումնական գործընթացը

• Մարտի 15-ից կվերականգնվեն նաև դպրոցական օղակները

• Թանգարաններն ու գրադարանները կսկսեն գործել մարտի 1-ից

• Թատրոնները, մարզական ակումբները, պրոֆեսիոնալ համույթները կկարողանան վերսկսել փորձերը մարտի 15-ից, իսկ ապրիլի 1-ից ամբողջությամբ վերսկսել գործունեությունը (թատերական ներկայացումներ, մարզական մրցումներ հանդիսատեսի ներկայությամբ):

• Ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտուրը, ներառյալ հանգստյան օրերը, ներառյալ ինչպես առևտրի կենտրոնները, այնպես էլ տոնավաճառները, կվերսկսի աշխատանքը մարտի 8-ից:

«Համակարգող խորհուրդը նաև որոշեց հետագայում մեղմացնել երկիր այցելուներ ընդունելու հետ կապված կանոնակարգերը, մասնավորապես այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել Վրաստանի օդային սահմանով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով, մարտի մեկից ավելանում են հետևյալ երկրները. Հայաստան, Ադրբեջան , Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան: Այս փուլում մենք դեռ պահպանում ենք ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: