Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ժամանել է Վրաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ժամանել է Վրաստան:

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելին օդանավակայանում դիմավորեցին Վրաստանի արտգործնախարար Դեյվիդ Զալկալիանին, Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարզելը, Եվրամիությունում Վրաստանի դեսպան Նատալի Սաբանաձեն:

Մարտի 1-ին Չարլզ Միշելը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի օկուպացիոն գիծ և կմասնակցի ԵՄ պատվիրակության նոր գրասենյակի բացմանը:

Չարլզ Միշելը Վրաստանից կհեռանա մարտի 2-ին: