ՋԱՀ-ը եվրոպական հագուստներ է տրամադրել Ախալցխայի շրջանի կարիքավոր ընտանիքներին

«Ջավախքին Աջակցության» հիմնադրամը Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում է նոր աջակցության ծրագիր, որի միջոցով կարիքավորները կստանան եվրոպական հագուստ:

Հիմնադրամն օրվա սկզբում այցելել է Ախալցխայի քաղաքապետարանի  Ծխալթբիլա, Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օրալ և Ղուկասի գյուղեր: Օրվա երկրորդ մասում աջակցություն են ստացել Ախալցխա քաղաքի կարիքավոր բնակիչները։

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը ծրագրի շրջանակներում ​​աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անպաշտպաններին, որբերին եւ միայնակներին:

Ախալցխայի շրջանում «Ջավախքի Աջակցության» հիմնադրամը օգնություն է տրամադրել  ավելի քան 500 անապահով ընտանիքների: