Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 900 թեստ, այստեղից 16 895-ը՝ հակագենի արագ թեստով և 6 005-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,01%, վերջին 14 օրը – 1,78%, վերջին 7 օրը – 1,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 271 379 դեպք: Ապաքինվել է ևս 163 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 265 686:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 532 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 237 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 471»,- նշված է տեղեկության մեջ: