Օլավերդում շուտով կբացվի «ԱրՄաթ»-ի հերթական ինժեներական լաբորատորիան

Ախալքալաքի շրջանի Օլավերդի գյուղում շուտով կբացվի «ԱրՄաթ»-ի հերթական ինժեներական լաբորատորիան։ Այս մասին տեղեկանում ենք «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի կայքից, որտեղ հայտարարություն է տարածվել նոր խմբակավարի ընտրության վերաբերյալ։ Տվյալ հայտարարությունը ներկայացնում ենք առանց փոփոխության։

Խմբակավարի գոծկա Օլավերդում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք խմբակավար։

Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:
????Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
Անհրաժեշտ որակավորումներ՝
???? Կազմակերպական հմտություններ,
????Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
????Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
???? Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
????Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
????Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
????Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ՝
????Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
???? Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
???? Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
???? Ամսական հաշվետվություններներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:

???????? Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել info@jah.am հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել  էլ.հասցեին կամ  ֆեյսբուքյան էջին:
↘️↘️↘️
????Դիմելու վերջնաժամկետը  մարտի 21-ն է։

????Օլավերդում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։