Ախալցխայում երիտասարդ բուժքույրը AstraZeneca պատվաստանյութը ընդունելուց հետո ընկել է կոմայի մեջ (տեսանյութեր)

Ինչպես քիչ առաջ նշել էին Ախալցխայի «Իմեդի» բժշկական կլինիկայի մոտ իրավիճակը մնում է բականին լարված։

Այսօր բժշկական հաստատությունում 30 ամյա բուժքույրերից մեկին AstraZeneca պատվաստանյութը ներարկելուց հետո վերջինս ընկել է կոմայի մեջ։ Բնականաբար պաշտոնապես դեռ չի հաստատված, որ դա տեղի է ունեցել հենց պատվաստանյութի պատճառով, չի անցկացվել համապատասխան փորձաքննություն, սակայն ամենայն հավանականությամբ կոմայի պատճառը հենց դա է հանդիսացել։

Կլինիկայի մոտ այժմ մարդաշատ է։ Բուժքույրի հարազատները ջարդուփշուր են արել կլինիկայի ապակիները։ Այս թեման դեռեւս ոչ մեկ պաշտոնապես չի մեկնաբանում։