Իրակլի Ղարիբաշվիլի. Պատվաստումները շուտով հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար

Պատվաստումները շուտով հասանելի կլինեն բնակչության այլ խմբերի համար, – կառավարության նիստից առաջ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետը շեշտը դրել է երկրում կորոնավիրուսի կառավարման և պատվաստումների գործընթացի վրա:

«Ինչպես գիտեք, պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ներդրվեց մեր երկրում, և մենք, առաջին հերթին, սկսեցինք պատվաստել բժշկական անձնակազմը: Պատվաստումները շուտով հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար», – ասաց կառավարության ղեկավարը: