Նինոծմինդայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում են խմբավար

Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։
Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումնու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:

????Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:

Անհրաժեշտ որակավորումներ՝
???? Կազմակերպական հմտություններ,
????Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
????Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
???? Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
????Թիմային ոգիև անձնակազմի կառավարման հմտություններ,
????Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
????Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ՝
????Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
???? Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
???? Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
???? Ամսական հաշվետվություններներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
???????? Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել info@jah.am հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:
↘️↘️↘️
????Դիմելու վերջնաժամկետը մարտի 28-ն է։

????
Նինոծմինդայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(բարերար Արմեն Ղարսլյան) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: Մանրամասները www.jah.am կայքում։