Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Ախալցխայի քաղաքապետարանի շենքի կոյուղին թունավորում է Նաթեմաձե փողոցի բնակիչների կյանքը։
Կոյուղու կեղտոտ ջրերը գարշահոտությամբ թափվում են Նաթենաձե փողոցում, որի հարեւանությամբ գտնում է քաղաքապետարանի ճաշարանը, որը նախատեսված է սոցիալապես անապահով մարդկանց սնունդով ապահովելու համար։
Նաթենաձե փողոցի բնակիչները բազմիցս քաղաքապետարանի աշխատակիցների ուշադրությունն են հրավիրել խնդրին, բայց որեւէ արդյունքի չեն հասել։