Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրք վարորդը հայի է սպանել Ռուսաստանի ու Վրաստանի սահմանին չի համապատասխանում իրականության

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրք վարորդը հայի է սպանել Ռուսաստանի ու Վրաստանի սահմանին տեղի ունեցած կռվի ժամանակ, չի համապատասխանում իրականությանը:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ հաստատեցին լիազոր մարմինների հետ, սակայն տեղեկատվությունը չհաստատվեց, Infoteka24- ին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: