Նախօրեին իրավապահ մարմինները հարցաքննել են «Իմեդի Ախալցխայի» կլինիկայի տնօրեն Գիորգի Բարզիմաձեին եւ վերակենդանացնող Գիորգի Ապցիաուրիին

Նախօրեին իրավապահ մարմինները հարցաքննել են «Իմեդի Ախալցխայի» կլինիկայի տնօրեն Գիորգի Բարզիմաձեին եւ վերակենդանացնող Գիորգի Ապցիաուրիին:

Ինքը ՝ Բարզիմաձեն, հաստատում է տվյալ տեղեկությունը, բայց մանրամասների մասին չի խոսում:

Հիշեցնենք, որ Ախալցխայից բուժքրոջ մահվան գործով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նախատեսում է անզգուշությամբ սպանություն: Կլինիկան ուսումնասիրվում է նաև Բժշկական կարգավորման գործակալության կողմից, որի միջանկյալ զեկույցը պետք է հրապարակվի մինչև շաբաթվա վերջ: