Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 25 638 թեստ, այստեղից 15 093-ը՝ հակագենի արագ թեստով և 10 545-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,56%, վերջին 14 օրը – 1,58%, վերջին 7 օրը – 1,92%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 027 դեպք: Ապաքինվել է ևս 356 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 271 278:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 732 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 262 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 515»,- նշված է տեղեկության մեջ: