Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1094 նոր դեպք. առողջացել է 743, մահացել՝ 16 մարդ

Մարտի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 189.540-ի, որոնցից 170.903-ն` առողջացած, 3.450-ը` մահվան ելքով: Երեկվա դրությամբ առողջացել է 743, մահացել՝ 16 մարդ: Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 881 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833.912 թեստավորում: Երեկ կատարվել է 5753 թեստավորում: