Վալեի N1 պետական դպրոցը անցել է հեռավար ուսուցման: Աշակերտները առցանց կսովորեն մինչեւ ապրիլի 6-ը:
Դպրոցի տնօրեն Իրա Գիորգաձեն հաստատում է տեղեկությունը և ասում, որ դրա պատճառը աշակերտներից մեկի վարակն է:
«Մեկ աշակերտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Ամբողջ դասարանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Առցանց ուսուցումը կտեւի մինչեւ ապրիլի 6-ը », — մեզ հետ զրույցում ասաց տնօրենը:
Հիշեցնենք, որ երեկ Ախալցխայի N5-րդ դպրոցը նույնպես անցավ հեռավար ուսուցման: