Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 31 947 թեստ, այստեղից 20 364-ը՝ հակագենի արագ թեստով և 11 583-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,93%, վերջին 14 օրը – 1,74%, վերջին 7 օրը – 1,61%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 281 761 դեպք: Ապաքինվել է ևս 268 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 273 167:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 778 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 301 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 674»,- նշված է տեղեկության մեջ: