Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Պատարագ

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սբ․ Պատարագ։

Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժ. Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հավուր պատշաճի ընթերցեց օրվա խորհուրդը և ներկա հավատացյալ ժողովրդին շնորհավորեց Սբ․ Հարության տոնի առթիվ։

Սբ Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերն և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։
Քրիստոս Հարյավ ի Մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Պատարագին ներկա էր նաև կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ պարոն Էլվարդ Զազաձեն, ով նույնպես շնորհավորեց հայերին Սուրբ Հարության տոնի առթիվ։