Ախալցխայում երիտասարդ բուժքրոջ ընտանիքի փաստաբաններն արդեն ուսումնասիրել են դատախազության տրամադրած նյութերը

Ախալցխայում երիտասարդ բուժքրոջ ընտանիքի փաստաբաններն արդեն ուսումնասիրել են դատախազության տրամադրած նյութերը և հայտարարում են նոր հանգամանքների մասին:

Փաստաբան Նինո Ամագլոբելին մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր ժամը 15: 30-ին «Մթավարի» մեդիակենտրոնում կխոսեն նորությունների մասին:

«Մենք ուսումնասիրել ենք մահացած բուժքրոջ գործի նյութերը և կխոսենք հետաքրքիր և շատ կարևոր նորությունների մասին», — ասաց Ամագլոբելին:

Հիշեցնենք, որ մահացած բուժքրոջ ընտանիքի փաստաբանները խնդրել են դատախազությունից 12 օրվա ընթացքում մուտք գործել գործի նյութերի մեջ: Փաստաթղթերը նրանց են փոխանցվել ապրիլի 3-ին:

Հիշեցնենք, մարտի 18-ին, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայի երիտասարդ բուժքույրը կորցրեց գիտակցությունը AstraZeneca կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մի քանի րոպե անց, որից հետո նրան տեղափոխեցին Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա։ Այնտեղ նա մահացավ մարտի 19-ին: