Այսօր տեղի ունեցավ մահացած բուժքրոջ գործով դատավարությունը

Ախալցխայում մահացած բուժքրոջ գործով կեղծ ցուցմունքների մեջ մեղադրվող երեք անձինք պետք է վճարեն 3000 լարի գումար գրավի տեսքով:

Դատավարությունը տեղի ունեցավ այսօր: Տեղեկությունը հաստատում է ամբաստանյալների փաստաբան Շալվա Գոգոլաձեն: Կլինիկայի տնօրեն Գիորգի Բարզիմաձեն նույնպես արձագանքեց դատախազության հայտարարությանը: Նա լրատվամիջոցներին ասաց, որ այդ մարդիկ սթրեսի մեջ էին, ուստի նրանց վկայությունը կարող է փոխվել: Բարձիմաձեն շարունակում է պնդել, որ բուժքույրը ժամանակին ստացել է առաջին բուժօգնություն: Ըստ «Իմեդի» կլինիկայի վերակենդանացման մասնագետ Գեորգի Ապցիաուրիի, մեղադրական եզրակացությունից հետո ինքը չի տեսել իր գործընկերներին և այլ մանրամասներին ինքը տեղյակ չէ: