Ախալքալաքում պահանջատիրական երթ տեղի ունեցավ

Ախալքալաքում պահանջատիրական երթ տեղի ունեցավ, ի հիշատակ՝ 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի։
Երիտասարդների երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդից, այնուհետեւ շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի։ Պահանջը մեկն է՝ ճանաչում եւ հատուցում։ Այսօրինակ երթերի միջոցով հայ երիտասարդությունն աշխարհին կոչ է անում ընդունելու եւ հաստատելու այն չարիքը՝ ց

Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 20-րդ դարասկզբին։
Այստեղ հավաքված Վրաստանի քաղաքացիները կոչ են անում իրենց պետությանը կույր չլինել եւ հետագա չարիքները կանխելու համար ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

 

Լուսանկարները՝ Քրիստինա Հակոբյանի